Ադրբեջանը, այսպես կոչված, «վերանորոգման աշխատանքների» քողի տակ հեռացրել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը՝ նպատակ ունենալով աղճատել եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը։ Բաքուն, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 բանաձևը, առաջ է քաշում հակագիտական թեզեր Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացման» վերաբերյալ։ Ինչպիսի՞ն է ռուսական կողմի արձագանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: «Լուրերի» այդ հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Բաքվի և պաշտոնական Երևանի հետ իրենց շփումներում:

1lurer.am

9399