ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սիս նատուրալ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: 

Փորձաքննությամբ պարզվել է, որ 19.04.21 թ. արտադրված,  երկու տարի պիտանիության ժամկետով «Տրոպիկական» տեսակի հյութը (540 շիշ, 930 մլ) «սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր» մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և  համարվում է վտանգավոր սննդամթերք։

«Սիս նատուրալ» ՓԲԸ արտադրական առանձին գործառույթը՝ հյութ «Տրոպիկական» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է կարգադրագիր նշված խմբաքանակը հետ կանչելու, օգտահանելու և/կամ ոչնչացնելու մասին, ինչպես նաև ժամկետ՝ խախտումը վերացնելու համար:

912