Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև:  Այս մասին հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։

«Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,- РИА Новости-ին ասել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը:

Ըստ նրա՝ ուժայիններին հրաման են տվել «մտնել Տաճարաց լեռան տարածք՝ կարգ հաստատելու համար և բախումներին չմասնակցած մարդկանց հնարավորություն տալ հեռանալու մզկիթի տարածքից:

Գործակալության թղթակցի տեղեկատվության համաձայն, անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառում Է ձայնային նռնակներ և արտասվաբեր գազ:

186