Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին (տեսանյութ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» ասել է, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: Կապ հաստատելու հնարավորություն է տրվել այն անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է:
Հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիմա աշխատում է հնարավորություն ստեղծել, որպեսզի հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հարազատների հետ:
22 Մայիս, 2021 21:35
1988
ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ
09 Օգոստոս, 2026 15:00
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
09 Օգոստոս, 2026 12:11
Սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում
09 Օգոստոս, 2026 10:05
Ռազմագերիները Մուրացանի հոսպիտալում են, այնտեղ են հավաքվել հարազատները՝ ուղիղ
13 Դեկտեմբեր, 2023 22:40
Կան ուժեր, որ խաղ են խաղում, բայց գերիները անպայման կվերադառնան. Լյուսյա Հակոբյան (տեսանյութ)
03 Հուլիս, 2021 01:11
Բաքվում ընթանում է երկու հայ գերիների դատը
24 Մայիս, 2021 17:36