Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: 

Նշենք, որ աշխատանքները դադարեցված էին մայիսի 4-ից: 

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից  հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են՝ հայտնում են ԱԻՊԾ-ից:

24 Մայիս, 2021 11:06
119
; ;