1978 թ. այս օրը ծնվել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանը։ Ապրելով սահմանամերձ Սևքար գյուղում՝ պատանի Թաթուլն ընտրել էր հայրենիքի պաշտպանի նվիրական գործը։ Սովորել է «Մոնթե Մելքոնյան» վարժարանում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում, ծառայել Մեհրաբի, Վարդենիսի, Կողբի զորամասերում։ 44֊օրյա պատերազմից առաջ գնդապետ Ղազարյանը Իջևանի գնդի հրամանատարն էր, որ առաջիններից մեկը զինվորագրվեց մեր հայրենիքի Արցախյան հատվածի պաշտպանությանը։ Զինվորի հետ կողք կողքի կռվող հրամանատարը զոհվեց Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս։ Ազնիվ, բարի, քաջ, ընտանիքին ու հող հայրենիին նվիրված մարդ։ Այսպես են հիշում գնդապետ Ղազարյանին ճանաչողներն ու ծառայակից ընկերները։

25 Մայիս, 2021 10:35
350
; ;