Հայաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող  ապատեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանում Covid-19-ի վարակակիրների քանակն աշխարհի կտրվածքով ահռելի թիվ է կազմում, ուռճացված է ու սուտ, այն ավելի շատ դավադրություն է և ինչ-որ տեղ դավաճանություն, քան իրական քննադատություն:

Կան ուժեր, որոնք հասցրել են արդեն մահերի և վարակվածների համար մեղադրել պետության քաղաքական ղեկավարությանը: Ինչ-խոսք 20 տարի երկիրը թալանած ու կեղեքած ուժի համար սա «հիանալի» առիթ է. նոր իշխանություններին այլ երանգով ներկայացնելը: 

Քաղաքական ռևանշիստները, հեղափոխությանը դավաճանած քաղաքական անչափահասները, պաշտոն չստացած և դառնացած անգրագետները, շանտաժիստները ամենօրյա ռեժիմով ստեր են հորինում և կորոնավիրուսի մեղքը բարդում են ՀՀ իշխանությունների վրա: Ուսումնասիրելով համաշխարհային ցուցանիշները, տեսնում ենք, որ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսրաելում, Ուկրաինայում, Արգենտինայում և այլ երկրներում իրավիճակն անգամ ավելի վատ է, քան Հայաստանում: 

Լրագրության մեջ մի ոսկե կանոն կա, որը կոչվում է «Don’t assume» («Մի՛ ենթադրիր»): Լավ կլիներ, որ որոշ լրատվամիջոցներ ճչացող վերնագրերի հետևից վազելու և մեկը մյուսից վերցված ապատեղեկատվությունը արտատպելու փոխարեն՝ հիմնվեին իրական և գործող փաստերի վրա:

Կարծում ենք, որ մեր երկրում գրեթե բոլորն էլ ունեն համապատասխան ռեսուրսներ՝ «Worldometers» կայքից օգվելու համար: Եթե, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր «Worldometers»-ի մասին   հատուկ նրանց համար, ցանակնում ենք ընդգծել, որ «Worldometers»-ը ներկայացնում է COVID-19-ի համաշխարհային վիճակագրությունը:

Յուրաքանչյուր 1 միլիոն բնակչին բաժին հասնող Covid-19-ի վարակակիրների թվով աշխարհում օգոստոսի 27-ի դրությամբ առաջին տեղում Արուբան է (620.85), որին հաջորդում են.

  1. Գուամը (440.97),
  2.  Ամերիկյան Վիրջինյան կղզիները (276.35),
  3. Բահրեյնը (269.33),
  4. Պերուն (238.12),
  5. Արգենտինան (203.00),
  6. Կոլումբիան (196.79),
  7. Իսրայելը  (181.47),
  8. Պանաման (176.40),
  9. Բրազիլիան (175.08),
  10. Կոստա Ռիկան (165.40),
  11. Պուերտո Ռիկոն (140.32),
  12. Քուվեյթը (138.02),
  13. Մոլդովան (126.32),
  14. Միացյալ նահանգները (126.04),    
  15. Նամիբիան (99.29),
  16. Իրաքը (95.83),
  17. Պաղեստինը (93.45),
  18.  Չիլին (92.13),
  19. Կատարը (88.56),
  20. Բոլիվիան (86.21),  
  21. Կոսովոն (84.11),
  22. Բոսնիա և Հերցեգովինան (83.52),
  23. Լիբանանը (81.65),
  24. Պարագվայը (74.89),
  25.  Տրինիդադ և Տոբագոն (74.01),
  26. Խորվաթիա (63.12),
  27. Հոնդուրասը (62.78),
  28. Ֆրանսիան (62.47),
  29. Ռումինիան (59.62),  
  30. Դոմինիկյան Հանրապետությունը (58.34),
  31. Մակեդոնիան (55.82),
  32. Ուկրաինան (51.14),
  33. Էկվադորը (49.18),
  34. Հնդկաստանը (49.00)
  35. Հայաստանը (48.74):

 

 

951