Մայիսի 26-ին Մոսկվայի «Դինամո»-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 18 տարեկան: Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը հայ ֆուտբոլիստին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ:

«Ռուսաստանի հավաքականի ամենաերիտասարդ խաղացողը դառնում է 18 տարեկան: Մաղթում ենք քաջառողջություն ու փայլուն ապագա ազգային թիմում»,- նշված է շնորհավորանքում:

790