Խորհրդարանում այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի ՀՀ սահմանային հատվածից գերեվարվել են հայ զինվորներ: Մակունցի խոսքով՝ դա առևանգում է:

«Մենք չենք կարող դա անվանել գերեվարում, դա առևանգում է, դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերենրը պատշաճ գնահատական չեն հնչեցնում և իրերն իրենց անունով չեն կոչում:

Կոչ եմ անում մեր գործընկերներին՝ հստակ և պարտադիր կերպով գնահատական և դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ: Բոլորիս մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Գուցե այդ արձագանքի հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիայի»,- նշեց Մակունցը:

1lurer.am

261