2021 թ. հունիսի 20-ին տեղի ունենալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն սահմանել է հերթապահություն:

Ուշադրություն՝ հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում (հասցե՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, շենք 17/10):

725