Հայտնի է, թե որքան է վաստակելու «Յուվենտուսում» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է Մասիմիլիանո Ալեգրիի` գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու մասին:

Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է 4 տարի ժամկետով, իսկ մարզչի աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո:

Ալեգրին արդեն գլխավորել է «Յուվենտուսը» 2014-ից 2019 թվականներին: Նա թիմի ղեկին կփոխարինի Անդրեա Պիրլոյին, ով այսօր հեռացվեց աշխատանքից:

Աղբյուրը՝ armsport.am

330