Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին թիմում պահել:

Այս մասին Twitter-յան իր էջում հայտնում է մարզական  լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նշվում է, որ Մոուրինյոն մեծ հույսեր է կապում Մխիթարյանի հետ՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդում» մի քանի տարի առաջ նրանց միջև տեղի ունեցած կոնֆլիկտին:

«Ռոման» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին: Հայ կիսապաշտպանը պետք է արագ որոշում կայացնի, քանի որ հունիսին ավարտվում է նրա գործող պայմանագրի ժամկետը. հայտնում է Ռոմանոն:

29 Մայիս, 2021 09:38
405
; ;