Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում գերազանց տպավորություն է թողել Ռուսաստանի ներկայացուցիչ, 97 կգ քաշային հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Արթուր Սարգսյանի ֆանտաստիկ ելույթներին:

 

Ինչպես փոխանցում է ShantNews.am-ը, չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշը անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել ընդհանուր 35:0 հաշվով: Նա առավելության է հասել սերբ Ալեքսանդր Սիմովիչի (8:0), ուկրաինացի Վալենտին Շկլիարենկոյի (9:0), հույն Միչալիս Իոսիֆիդիսի (8:0) և վրացի Գիորգի Կացանաշվիլիի (9:0) նկատմամբ:

2477