Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն: Մեկնարկային րոպեներից երկու թիմերը մեծ տեմպ էին հաղորդել խաղին և հաճախակի էին փոխանակվում գրոհներով: «Մանչեսթեր Սիթի»-ն չէր կարողանում հաջող եզրափակել գրոհները։ Խաղակեսի վերջնամասում «Չելսի»-ի ֆուտբոլիստներն օգտվեցին «քաղաքայինների» պաշտպանների սխալից և առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Կայ Հավերցը։

Երկրորդ կեսի մեկնարկից «Մանչեսթեր Սիթի»-ն նետվեց հետ բերելու կորցրածը և խաղային իրավիճակներից մեկում վնասվածքի պատճառով խաղը շարունակել չկարողացավ Քևին դե Բրույնեն: «Չելսի»-ն ամբողջ երկրորդ կեսում անթերի գործեց պաշտպանությունում և ի վեևջո հաղթեց նվազագույն հաշվով: «Չելսի»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։

 

Աղբյուր՝ 1in.am

155