Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:

«Ընդունել եմ մայիսի 29-ից պաշտոնական այցով Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:

Պարոն Սարգսյանի հետ ստորագրեցինք երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցության 2021-2023 թթ. համագործակցության ծրագիրը:

Երկու քաղաքների ավագանիների մասնակցությամբ կազմված ծրագիրը հնարավորություն կտա փոխգործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Շատ կարևոր է հետպատերազմյան իրավիճակում Ստեփանակերտի արագ վերականգնումն ու արագ վերադարձը բնականոն կյանք: Երևան քաղաքը մշտապես եղել է, կա և կլինի Ստեփանակերտի կողքին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարությանը:

31 Մայիս, 2021 17:16
176
; ;