Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել են ամբողջովին հրկիզված ավտոմեքենա։ Հայտնում է shamshyan.com-ը:

 

Զննությամբ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ինքնաձիգ (ավտոմատ), ու կան կասկածներ, որ հնարավոր է՝ նշված ինքնաձիգով է տեղի ունեցել սպանությունն ու հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել են ավտոմեքենան։

Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզում տեղի են  ունեցել կրակոցներ, որի հետևանքով մահացել է  քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» եղբայրը:

 

6686