
Իսրայելի խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ ընտրել է Իսրայելի 11-րդ նախագահին՝ Իցհակ Հերցոգին։ Նրա թեկնածությունը պաշտպանել է Կնեսետի 120 պատգամավորներից 87-ը, գրում է The Jerusalem Post-ը։
Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հերցոգի հաղթանակի մասին։
«Ես շնորհավորում եմ Իցհակ Հերցոգին պետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մեծ հաջողություններ եմ մաղթում նրան Իսրայելի բոլոր քաղաքացիների անունից»,- գրել է վարչապետը Twitter-ում:
Ընտրություններում Հերցոգի մրցակիցը Միրիամ Պերեցն էր՝ երկրի պատմության մեջ երկրորդ կինը, որը հավակնում էր պետության ղեկավարի պաշտոնին: Նա Հերցոգին հաջողություն է մաղթել իր պաշտոնում:
Իցհակ Հերցոգը Խայիմ Հերցոգի որդին է: Նա ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչն էր, իսկ 1983-1993 թվականներին՝ Իսրայելի նախագահը: