Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» կարող են դուրս մնալ Չեմպիոնների լիգայից, հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսը:

«Դա հնարավոր է: Եթե նրանք չեն պահպանում կանոնները, կարող են վռնդվել: Դա կաղված է իրենցից: Նշենք, որ մնացած բոլոր ակումբներն ընդունել են կանոնները: Ես կցանկանայի ինչ-որ բան պարզաբանել, քանի որ տեղի էր ունեցել փաստերի սխալ մեկնաբանություն:Սա չի լինի ՈՒԵՖԱ-ի նախագահի կամ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անձնական որոշում, դա նրանց հետ ոչ մի կապ չի ունենա: Ոչ նախագահը, ոչ էլ ես չենք կարող ազդել դատական ​​համակարգի աշխատանքի վրա»,- Թեոդորիդիսի խոսքերը մեջբերում է Marca-ն:

406