«Տեղյակ եմ, որ կան հարուցված գործեր, և իրապես բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Եվ անկախ այն հանգամանքից, թե աճյունները ում են պատկանում` ազգությամբ ովքեր են, եկեք մեկ բան ֆիքսենք, որ հումանիտար տեսանկյունից, անկախ ազգային պատկանելությունից, անգամ որևէ մարդու աճյուն պետք է նման վերաբերմունքի չարժանանա»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց իմքայլական Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով դիահերձարանի հայտնի միջադեպին:

«Պարզ է` շատ տևական գործընթաց է գնացել աճյունների նույնականացման ընթացքում: Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ կան մարդիկ, հարազատներ, որոնց էմոցիոնալ առումով հասկանում եմ, մինչ օրս հրաժարվում են արյուն հանձնել նույնականացման համար»,- նշեց պատգամավորը:

Բաղդասարյանը նշեց, որ 2018 թվականից հետո հնարավորություն եղավ ԴՆԹ նույնականացման սարք ձեռք բերել «Եվ խնդրում եմ իմ գործընկերներին, որոնք շատ դեմոնստրատիվ լքեցին դահլիճը, որոնք իշխանության մաս էին կազմում և «Իմ քայլի» պատգամավորներ էին, բա մնայիք իշխանության մեջ և այս բեռը կրեիք, փորձեք հարց լուծել: Ոչ թե օր առաջ դուրս գայիք, մոռանայիք ձեր քաղաքական անցյալը, երեք տարի ձեր արած կամ չարած գործը և այժմ փորձեիք քաղաքական դիվիդենտներ հավաքել: Բարոյական հարթության մեջ նման հարցերը քննարկման ենթակա չեն»,- ասաց պատգամավորը:

1335