«Դիտորդական կետի խնդիրը եռակողմ համաձայնագրի պահպանման վերահսկողությունն է, հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, տարանցիկ տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիական բնակչության երթեւեկության անվտանգության կազմակերպման վերահսկողությունը, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ հակաիրավական գործողությունների կասեցումը»,- ասել է դիտորդական կետի հրամանատար Էլբրուս Կեսաեւը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Անցակետ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքի շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար։