Հուլիսի 3-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության եւ ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվող փոփոխությունները հիմնական զեկուցմամբ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Նշվեց, որ իրականացվող օրենսդրական փոփոխությունների միջոցով կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների կողմից փոխհոսքերի իրականացման մեխանիզմները` հնարավորություն տալով նրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիան սպառել այլ հաշվառման կետում, ինչպես նաեւ ձեւավորել ինքնավար արտադրողների խմբեր ինչպես բնակիչներից, այնպես էլ կազմակերպություններից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Ծովինար Վարդանյանը: Պատգամավորն ընդգծեց, որ փոփոխությունները բխում են Կառավարության` էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից:

Նախագծով առաջարկվող կարգավորումների մանրամասները`  այստեղ:  

1202