Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.

«Այսօր մարզպետարանի մի շարք աշխատակիցներ հետ միասին Գավառի պոլիկլինիկայում ստացանք կորոնավիրուս համավարակի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը:

Պատվաստումների գործընթացը մարզում ընթանում է բնականոն հունով: Հունիսի 2-ի դրությամբ մարզում պատվաստվել է 3444 քաղաքացի: Դրանցից 1483-ը պատվաստվել են «ԱստրաԶենեկա», 1497 քաղաքացի՝ «Սպուտնիկ VI», իսկ 464-ը՝ «Կորոնավակ» պատվաստանյութով»:

439