Փարիզում ընթացող օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չի ժամանել Փարիզ և մեր մարզիկին կշնորհվի հաղթանակ: Դարչինյանը պետք է մենամարտեր հունիսի 4-ին ,սակայն հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 6-ին՝ վրացի Գեորգի Կխարաբաձե և Ֆինլանդիան ներկայացնող Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ: Այդ մենամարտում հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Հունիսի 4–ին մենք ռինգում կունենանք մեկ ներկայացուցիչ: 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը ուժերը կչափի Խորվաթիան ներկայացնող Լուկա Պլանտիչի հետ:

 

931