«Ժողովրդի մեջքի հետևում քննարկվում էր Մեղրին հանձնելու տարբերակ ու հիմիկվա ձևերը չկային, որ մեկ աշխատանքային փաստաթուղթ դեռևս չքննարկված՝ արդեն գոռան, որ փաստաթուղթ կա, որ ժողովրդից գաղտնի ուզում են ստորագրել»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց իմքայլական Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների` ժողովրդի թիկունքում փաստաթղթեր ստորագրելուն և գործելուն:

«Հակահայկանությունից եք խոսու՞մ: Մեղրին հանձնելուց ավելի հակահայկական ինչ կարող է լինել: Ուղղակի բախտներս է բերել, որ վերջին պահին Հեյդար Ալիևը չի համաձյանվել բանակցվող այդ տարբերակին»,- ասաց պատգամավորը և նշեց, որ մեկ հարցում համաձայն է.- «Արդարադատությունից խոսեցիք և ասացիք, որ արդարադատություն լինելու է: Այո, այո, այ էդ մի հարցում դուք ճիշտ եք: Արդարադատություն լինելու է և յուրաքանչյուրը ով կեղեքել է ժողովրդին, ով կրակել է ժողովրդի վրա, ով ներգրավված է եղել քաղաքական սպանություններում, ով մասնակից  է եղել խորհրդարանի  դահլիճում երկրի առաջին դեմքերին, ընդ որում այնպիսի առաջին դեմքի, որի շնորհիվ է, որ մենք հիմա կարող ենք, դուք, ավելի ճիշտ, հիմա կարող եք Արցախի հարցը տարփոխել, այ այդ քաղաքական դեմքի սպանության համար, այո, նույնպես արդարադատություն լինելու է»,- եզրափակեց Ջուլհակյանը:

Հիշեցնենք` ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

 

705