ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի՛ շրջանավարտներ, հարգարժա՛ն ուսուցիչներ,

վերջին զանգի ղողանջների ներքո այսօր հնչելու են բոլոր բարեմաղթանքները, ասվելու են սիրո ու երախտագիտության բոլոր խոսքերը, հուզառատ գրկախառնություններում հոսելու են բաժանումի արցունքները...

Վստահ եմ՝ հրաժեշտի օրվա բոլոր վայրկյանների մեծագույն բարեմաղթումը խաղաղությունն է լինելու, ամենանվիրական պատգամը՝ տղերքի հիշատակը գալիք հզոր հաղթանակներով վառ պահելը...

Ապագան ձերն է, սիրելի՛ շրջանավարտներ, ուժ, կամք ու տոկունություն բոլորիդ:

Շնորհակալություն մեր նվիրյալ ուսուցիչներին, ովքեր հայրենապաշտությունը՝ որպես փարոս, միշտ վառ են պահում բոլոր սերունդների համար:

Հարգելի՛ մանկավարժներ, խորհրդանշական այս օրը բոլոր բառերի փոխարեն՝ իմ ու բոլորի արժանավոր ու արժանապատիվ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ խորին հարգանքս...

Արմավիրի քաղաքապետ՝ Դավիթ Խուդաթյան

 

270