Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Գեղանիստ համայնքում հանդիպել է քաղաքացիների հետ։ Հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը խնդրեց եւ պահանջեց Փաշինյանից խիստ պատժել բոլոր ռազմական դավաճաններին։

Վարչապետի պաշտոնակատարը ասաց, որ պետք չէ թացը չորի հետ խառնել․

«Առաջիկա օրերին, կարծում եմ, մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին, երբ որ ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չի խոսքը, ինչքան ինձ զեկուցել են, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է խոսքը, ով, պարզվում է, որ պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ եւ Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման եւ այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին»։

Փաշինյանի խոսքով ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է եւ նա գիտի հանցագործի անուն-ազգանունը, ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել այդ անձը։

«Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, որը պետք է դեռ ապացուցվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

1579