ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ուսուցիչներ,

երկրորդ փուլով ստացված հայտերն էլ հաշվի առնելով՝ պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն, դուք ազատ եք ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ուզում եք վերապատրաստում անցնել։

Երաշխավորված են նաև շուրջ 30 դասընթացներ, որոնցից որևէ մեկը նախորդող մեկ տարվա ընթացքում անցած լինելու պարագայում ուսուցիչները հնարավորություն ունեն ավտոմատ հավաքագրել նշված կրեդիտները։

Ցանկը՝ https://escs.am/…/bde2b85256424b0d3111c95ca72ae452.pdf»,-նշել է նա։

1041