Հունիսի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Ավան վարչական շրջանում` 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում` 300 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում` 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում` 2700 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 32900 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 7000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Արտաշատ քաղաքում՝ 1900 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 5000 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2 հա,

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 300քմ, Լիճք գյուղ՝ 400 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 11․4 հա:

701