«Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն է անցկացվել: Նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները:

Վարժանքին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի, Ոստիկանության Երևանի Էրեբունի վարչության, «Վեոլիա Ջուր» և «ԳազՊրոմԱրմենիա» ընկերության աշխատակիցներ:

Շտաբային ուսումնավարժությունն անցկացվեց երկու փուլով, հաջորդաբար ուսումնասիրվել են վարչական շրջանի ղեկավար կազմի ազդարարման և հավաքի, մասնակից կառույցների ուժերի պատրաստականության բերման և քաղաքացիական պաշտպանության բնագավառին վերաբերվող այլ հարցեր:

Էրեբունի վարչական շրջանի թիվ 68 մանկապարտեզում ևս անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Օդային տագնապ ազդանշանի դեպքում երեխաների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով: Վարժանքի նպատակն էր կատարելագործել պատսպարման, փրկարարական և բժշկական կազմավորումների աշխատանքը:

Իրականացվել է ազդարարում, տարահանում և պատսպարում: Պայմանական տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Գ. Նարեկացու անվան N 137 հիմնական դպրոցում կազմակերպվել է «Երկրաշարժի ժամանակ անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք: Ստուգվել են աշխատակիցների և աշակերտների գիտելիքները՝ պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման ժամանակ:

Ամփոփելով ուսումնավարժությունների արդյունքները՝ Երևանի փրկարարական վարչության մասնագետներն իրենց գոհունակությունն են հայտնել վարժանքների վերաբերյալ: Տրվել են համապատասխան խորհուրդներ՝ գործընթացն առավել կազմակերպված դարձնելու ուղղությամբ:

470