Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում է, որտեղ նա սկսեց իր ելույթը՝ հարգանքի տուրք մատուցելով 44-օրյա պատերազմում զոհված եզդի եւ քուրդ հերոսների հիշատակին։

«Մենք շատ ուզում ենք եւ պատրաստ ենք շատ բան անել, որ Հայաստանի եզդիները եւ քրդերը իրենց, այսպես ասած, ազգային փոքրամասնության կարգավիճակում չզգան։ Մեր ընկալումը հարազատական ա, մենք պատրաստ ենք ամեն ինչով աջակցել, որ ազգային ինքնությունը լիովին պահպանվի եւ պաշտպանվի։

Դուք մեր քաղաքական թիմում ունեք այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսին են Ռուստամ Բաքոյանը եւ Կնյազ Հասանովը, եւ դուք կարող եք համարել, որ կառավարության հետ ունեք ուղիղ վստահելի հաղորդակցության հնարավորություն»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

1025