Հունիսի 7-ից՝ ընտրարշավի մեկնարկի հենց սկզբից, Քոչարյանը մեկնեց Սյունիքի մարզ և այնտեղից փորձեց մեկնարկել իր քարոզարշավը: Արդեն 2 օր է, ինչ Քոչարյանը շարունակում է ելույթներ ունենալ Սյունիքի տարբեր համայնքներում՝ հույս ունենալով, որ գոնե Սյունիքում էժան շահարկումներով կհաջողվի ժողովրդի գոնե մի մասին քաշել իր կողմը:

Բայց արի ու տես, որ անգամ մաիպուլյացիոն ու էժան շահարկումները, ինչպես նաև հանցավոր կապերը արդյունք չեն տալիս։  Հրապարակները կիսադատարկ են, մարդ չի հավաքվում, Քոչարյանն էլ, որը մեծ հույսեր էր կապում Սյունիքի հետ, արդեն իսկ գիտակցում է ընտրություններում իր պարտությունը։  Իսկ երեկ անգամ Քոչարյանի «ԿՐԵԼՈՒ ԵՆՔ» կոչին արձագանքողներ չկային։

Մեր տեղեկություններով՝ երեկ վիճաբանություն է տեղի ունեցել Քոչարյանի ու Սյունիքի նախկին մարզպես Վահե Հակոբյանի միջև։  Քոչարյանը մեղադրանքներ է հնչեցրել Վահե Հակոբյանի հասցեին, մեղադրելով վերջինիս անգործության մեջ, որ հանրահավաքներին չի կարողանում մարդ հավաքել, միայն մեծ-մեծ խոսում է։

Բանը հասել է նրան, որ Քոչարյանն անգամ հայհոյել է Վահե Հակոբյանին, իսկ վիճաբանության ներկաներին հազիվ է հաջողվել հանդարտեցնել Վահե Հակոբյանին ու Քոչարյանին։

armenianews.net

09 Հունիս, 2021 10:21
5992
; ;