«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզում է։ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցի եւ Արցախյան հարցի կապին։ Նրա խոսքով՝ չկա այդպիսի երկիր, որ չի բախվել սահմանազատման խնդրին։

«Հայաստանում կան ուժեր, գործիչներ, որոնք ուզում են կապել սահմանի դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցը Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ասելով, որ եթե սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց է սկսված, ուրեմն Ղարաբաղի հարցը փակված ա։ Ո՛չ, եւ եւս մեկ անգամ ո՛չ, սիրելի հայրենակիցներ, կարող եք վստահ լինել, որ մենք այդպիսի իրադրություններ թույլ չենք տա։

Մենք հետեւողականորեն աշխատելու ենք մի գերնպատակի ուղղությամբ։ Մեզ համար մեծագույն խնդիր է Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան սկսելը, բայց իհարկե դա չի նշանակում, թե Հայաստանի եւ Արցախի շահերը կարող են զոհաբերվել այդ նպատակի համար։ Մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը՝ մեկը մյուսին շարունակում է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

09 Հունիս, 2021 11:42
808
; ;