Այսօր` հունիսի 9-ի վաղ առավոտյան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ինչպես նաեւ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի համատեղ ջանքերի շնորհիվ հայկական կողմին վերադարձվեց ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը։ Նա հունիսի 8-ի առավոտյան մառախուղի պատճառով մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Քոչարյանական «պատիվ ունեցողները» առիթը բաց չթողեցին միջադեպը ստահոդ շահարկումների թեմա դարձնելու համար։

Հայրենիքի համար իրեն իբր մտահոգ ձեւացնող ուժը ասես ոգեւորվեց տեղի ունեցածից։ Միջադեպը նրա համար դարձավ դիվիդենտներ շահելու նոր «հարմար» առիթ։ Բայց հիմա, երբ հայ զինվորականը վերադարձվեց հայրենիք, քոչարյանականներն անմիջապես սսկվեցին։ Անգամ իրենց էջերում որեւէ բառ չակնարկեցին գերեվարված զինվորականի վերադարձի մասին:

Կարծես այնքան էլ ուրախ չէին այդ առիթով, քանի որ շահարկման այդ թեման էլ սպառվեց։ Տպավորություն է, որ ընդդիմադիր կողմը անհամբեր սպասում է մի վատ միջադեպի, պատրաստ է ամեն տեսակի սադրանքի` ընտրություններում մի քանի ձայն ավելի հավաքելու համար։

Լյուսիյա Պետրոսյան

21292