Այսօր Գյումրի քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

«Այդ քաղաքական ջեբկիրները օր ու գիշեր ձեր իշխանությունը փորձում էին գրպանել՝ մեզ վրա ճնշում գործադրելով։ Շրջիկ կրկեսի պես գնում էին Ազատության հրապարակ, հետո գալիս էին Հանրապետության հրապարակ, հետո գնում էին Բաղրամյան պողոտա։

Բայց մենք մինչեւ վերջին պահը մնացինք կանգուն, որովհետեւ մենք պարտավորված էինք ձեր կողմից տրված իշխանությունը հանձնել ձեզ»,- ասաց Կոնջորյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզում է։ Այս պահին կուսակցությունը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

09 Հունիս, 2021 19:14
261
; ;