«Երբ ինքն ինձ ասել է, որ Տիրան Խաչատրյանին պետք է տալ Ազգային հեորսի կոչում, որովհետև ինքն այնտեղ միջոցներ է ձեռնարկում հակագրոհ կազմակերպի և այլն, ես չեմ էլ քննարկել»,- այս մասին այսօր Աչաջրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Օնիկ Գասպարյանի միջնորդությանը, որպեսզի Տիրան Խաչատրյանին հերոսի կոչում շնորհվի:

«Ասել եմ, եթե այսօր այդ պետք է անեմ, որպեսզի ռազմի դաշտում հաջողենք: Ես քո ասածով դա կանեմ: Այսօր Տիրան Խաչատրյանը իմ հասցեին վերջին բաներն է ասում: Բայց ես ուրիշ բան եմ ասում: Եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես այդ գնահատակին եմ արժանի, թող իրեն շնորհված Ազգային հերսի կոչումից հրաժարվի,- ասաց Փաշինյանը։- Եթե ինքը արժանապատիվ սպա է ու ինքը համարում է, որ իր հերոսի կոչումը ստորագրող անձը ոչինչ չի հասկանում, ուրեմն ինքը պետք է հրաժարվի հերոսի կոչումից: Մենք բոլորս կհավատանք այդ բանին»: 

Մանրամասները` տեսանյութում:

544