Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի Դանիա-Ֆինլանդիա խաղի ժամանակ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը: 

Կոպենհագենում ընթացող հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Էրիկսենը խաղային իրավիճակում` քայլելու ընթացքում, կորցրել է գիտակցությունն ու ընկել: Բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել և հեռացրել պատգարակով:

Հանդիպումն ընդհատվել է: Մարզադաշտում ներկա երկրպագուներին խնդրել են մնալ իրենց տեղերում:

1654