Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նոր կորգի ցեղատեսակի շնիկ է նվեր ստացել: Հաղորդում է Daily Star- ը:

Կենդանուն թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ նվիրել են Յորքի դուքս արքայազն Էնդրյուն և նրա դուստրերը՝ Բեատրիսն ու Եվգենիան:

Վեց շաբաթական շնիկի անունը դեռ անհայտ է:

Հունիսի 12-ին Մեծ Բրիտանիայի թագուհին նշել է իր պաշտոնական 95-ամյակը:

Ավանդույթի համաձայն՝ Եղիսաբեթ Երկրորդը երկու անգամ նշում է իր ծննդյան օրը՝ ապրիլի 21-ին և հունիսի երկրորդ շաբաթ օրը, երբ Լոնդոնում տեղի է ունենում շքերթ և հանդիսություններ: Ապրիլի 21-ին թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահվան պատճառով երկրում հրավառությունը չեղարկվել էր:

500