
Ժողովուրդը Հայաստանում այսօր ձեռնարկել է նոր հեղափոխություն։ Այդ հեղափոխությունն էլի ոչ բռնի է, էլի ժողովրդական է, բայց այժմ ոչ թե թավշյա, այլ պողպատե հեղափոխություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Հրազդանում ընտրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ։
«Եվ մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը 2018 թ. տված թավշյա մանդատը կփոխարինի պողպատե մանդատով, և մենք այդ պողպատե մանդատով ՀՀ-ում կհաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՔՊ-ի քվեաթերթիկով ժողովուրդը քվեարկելու է ոչ միայն և ոչ այնքան ՔՊ-ի օգտին, որքան որ քվեարկելու է ինքն իր օգտին։
«Այսօր խաղասեղանին դրված չէ կառավարության ճակատագիրը, այսօր խաղասեղանին դրված է ժողովրդական իշխանության ճակատագիրը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։