Civic.am-ը գրում է.

Այսօր Civic.am-ի հետ են կապվել Կոտայքի մարզի բնակիչներ և հետաքրքիր մանրամասներ պատմել այն մասին, թե ինչպես է Կոտայքում հայտնի Մեղրյանների գերդաստանը լծված Քոչարյանի քարոզարշավին։ Իհարկե, ոչ մի արտառոց բան չկա, որ գերդաստանի հայրը՝ Պետրոս Մեղրյանը, առաջադրված է որպես պատգամավորի թեկնածու Քոչարյանի դաշինքով, սակայն փաստը, որ նրա որդիները ևս զբաղված են Քոչարյանի քարոզարշավով, առնվազն տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ Մեղրյանի ավագ որդին՝ Ֆրիդոն Մեղրյանը, հանդիսանում է մարզի ԴԱՀԿ-ի պետը և արդարադատության գնդապետ է, իսկ արդարադատության սպաները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն, սակայն, պարոն Ֆրիդոնը չի խորշում անձամբ քաղաքական քարոզ իրականացնել և նաև հասկացնել տալ, որ կարող է իր ծառայողական դիրքը օգտագործել ի վնաս Քոչարյանին քվեարկել հրաժարվողների։ Սա, կարծում ենք՝ պետք է արժանանա ԱՆ-ի համարժեք գնահատականի։ Նաև հետաքրքրական է, որ Մեղրյանները իրենց առանձնատան առաջին հարկը դարձրել են Քոչարյանի շտաբ։

463