Նույնիսկ եթե չկա ցանցի ազդանշան, կամ սմարթֆոնը չի տեսնում SIM-քարտը, նրանով, միևնույն է, կարելի է զանգահարել: Այս մասին հայտնել է TelecomDaily-ի գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովը:

Նա նշել է, որ դրա համար կարելի է օգտագործել հատուկ հավելվածները: Օրինակ՝ դա Wi-Fi Calling ծրագիրն է: Բացի դրանից, Wi-Fi-ի միջոցով ինտերնետին հասանելիության առկայության դեպքում կարելի է զանգահարել WhatsApp-ի և Telegram-ի միջոցով, սակայն դրա համար մյուս բաժանորդի մեսենջերը ևս պետք է միացած լինի:

 

813