ArmeniaNews.net-ը գրում է.

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում ամեն ինչ չէ, որ խաղաղ է:

Մեր տեղեկություններով՝ օրերս վիճաբանություն է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ականների միջև:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքներ է հնչեցրել ՀՅԴ-ականների հասցեին, մեղադրելով վերջիններիս անգործության մեջ, որ ՀՅԴ-ականները հանրահավաքներին չեն կարողանում մարդ հավաքել, միայն մեծ-մեծ խոսում են և ամբողջ գործն անում է իր որդին:

ՀՅԴ-ականներն էլ իրենց հերթին Քոչարյանին երեսով են տվել, որ վերջինիս միակ քաղաքական հենարանը իրենք են, ու ուրիշ ոչ մի կուսակցություն չհամաձայնեց այս օրերին կանգնել նրա կողքին։ Մեղադրել են Քոչարյանին, որ վերջինս խաբել է իրենց՝ ասելով, որ ռուսական թևից աջակցություն ունի, բայց բանից պարզվում է՝ ոչ մի բան էլ չունի»։

15 Հունիս, 2021 12:25
3466
; ;