ՍԱՏՄ-ն՝ Հայաստանում հայտնված ադրբեջանական դրոշով գարեջրի վերաբերյալ
Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ-ն։
«Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը:
ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:
15 Հունիս, 2021 17:45
595
Կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը
20 Մարտ, 2024 15:29
ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և շուկայում
20 Մարտ, 2024 12:48
Փոփոխություններ՝ սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկում․ ՍԱՏՄ
27 Փետրվար, 2024 19:56