«Ես այսօր եղա Քաջարանում և մի հետաքրքիր գովազդ տեսա: Ուզում եմ ձեզ հետ կիսվել: Գրված էր` «Զանգեզուրը մեր թանգարանն է»: Բայց նայում էի՝ շենքերը անմխիթար վիճակում էին: Էդ ի՞նչ գանձարան է, որ չեն կարողանում այդ փողոցները կամ շենքերն իրենց հաշվին, իրենց եկամուտների հաշվին կամ իրենց հասույթի հաշվին այնպիսի միջավայր ստեղծեն, որ դուք բարեկեցիկ ապրեք, երջանիկ ապրեք: Ես դա չնկատեցի»,- այս մասին այսօր Կապանում ասաց  Ազգային ժողովի 3 գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորութան թեկնածու Խաչատուր Սուքիասյանը:

«Բայց կարծում եմ՝ այս իշխանությունը այնքան ազնվություն ունի, որ հենց իշխանության հատուկ կառույցները, որոնք պիտի զբաղվեն` կզբաղվեն այդ խնդրով: Սա առաջինը, իսկ երկրորդը` ինչու եմ հայտնվել ՔՊ ցուցակում և ԱԺ հայտ եմ ներկայացրել»,- ասաց Սուքիասյանը, նշելով, որ երկար է մտածել. «Իրենք 3 տարի աշխատել են, ես այդ աշխատանքը տեսել եմ: Եղել են սկզբունքային, ազնիվ, ամեն ինչ արել են հանուն Հայաստանի զարգացման, ամեն ինչ արել են հանուն Հայաստանի ուժեղացման, հովանավորչությունը դրել են զրո մակարդակի, մենաշնորհները բերել են զրո մակարդակի, կաշառակերություն չկա: Մարդիկ անում են ամեն ինչ, որ ժողովուրդը լավ ապրի, անում են ամեն ինչ, որ Հայաստանը հզորանա, անում են ամեն ինչ, որ Հայաստանը մրցունակ երկիր դառնա: 25 տարի Հայաստանը մրցունակ երկիր չի եղել` կեղեքել են, թալանել են, քանդել են, իրենք են ղեկավարել»:

Մանրամասները` տեսանյութում:

15 Հունիս, 2021 20:36
153
; ;