Ուկրաինայի անվտանգության երկու պաշտոնյաներ Դոնբասի շփման գծի մոտակայքում պայթել են ականների վրա, լրագրողներին ասել է Դոնեցկի Ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ժողմիլիցիայի խոսնակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Համաձայն «Վոստոկ» օպերատիվ մարտավարական խմբի շտաբի աղբյուրներից ստացված տեղեկատվության, հունիսի 14-ին Պավլոպոլի շրջանում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկման  հանձնաժողովի ներկայացուցիչների դիրքեր տեղափոխելիս երկու զինծառայող շեղվել են սահմանված երթուղուց և պայթել են հակատանկային ականի վրա»,- ասել ԴԻԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը:

Ըստ ԴԻԺՀ ռազմական գերատեսչության՝ ականները պայթելուց հետո Ուկրաինայի զինված ուժերի դիրքերից ականանետ է արձակվել՝  պատասխան գործողություններ հրահրելու համար:

15 Հունիս, 2021 21:31
159
; ;