Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման գործում: Այս մասին նա խոսել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ հույս հայտնելով, որ հունիսի 16-ին հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ:

«Կրակի դադարեցումը, որը շարունակում է պահպանվել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղի ունեցավ շնորհիվ Ռուսաստանի»,- ասել է Շվեյցարիայի նախագահ Պարմելենը:

«Այս թեման առաջնային է: Մենք վաղը նախատեսում ենք այս թեման մեր օրակարգում և հուսով ենք, որ այս հարցը կհնչի քննարկումների ժամանակ»,- հավելել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը:

Ակնկալվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսաստանյան պատվիրակության անդամները շվեյցարական կողմի հետ բանակցություններ կվարեն հունիսի 16-ին՝ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպումից հետո:

 

15 Հունիս, 2021 21:52
152
; ;