Ասում են, թե 5000 զոհ ունենք, լավ մարդ ինչքա՞ն սրբապիզծ պիտի լինի, այդ հազարը տենց քիչ է հա՞: Ստի հերն եմ անիծել, թե այդքան զոհ ունենք մենք, ինչի 4000 քի՞չ է, մենք ամեն մեկի մահն ենք ողբում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ պատերազմում պարտությունը նախկին իշխանությունների անգործության արդյունք է.

«Սա իրենց արածն է, լավագույն դեպքում՝ իրենց հանցավոր անգործության արդյունքը, որովհետև 20–25 տարի ոչ մի բան չեն արել: Դուք բոլորդ շատ լավ գիտեք՝ գնացել են բանակցել հողերը տալու մասին, ո՞վ չգիտի, անվտանգության գոտի տալու, ադրբեջանցի «փախստականներին» Արցախ վերադարձնելու մասին, իսկ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք»,-ասաց Արարատ Միրզոյանը:

15 Հունիս, 2021 23:17
612
; ;