«Դատական համակարգն ի վերջո ինքնամաքրվելու է»,- այս մասին այսօր Վայքում ընտրողնեորի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական համակարգում առկախված խնդիրներն և դրանց լուծման ուղղություններին:

«Ունենալու ենք մի դատական համակարգ, որ բոլորիս իրավունքները՝ անխտիր, հավասար և Ֆեմիդայի նման փակ աչքերով և կշեռքը ձեռքին պաշտպանելու է: Եվ մենք ճանապարհի կեսից պետք է հետ չդառնանք»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով. «Մենք, այո, պետք է դատական համակարգից հանենք բոլոր կոռումպացվածներին, բայց օբյեկտիվ դատավորներին պետք է քաջալերենք, որ նրանք շարունակեն, չվախենան, արդարությունից պինդ կպած լինեն և արդարությունը առաջ մղեն: Ուզում եմ բոլոր այն դատավորներին, որոնք իրենց խղճով  և իրավունքով են առաջնորդվում, ես ուզում եմ, որ ծափահարենք իրենց»:

577