Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում.
- Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
- Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ:
- Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ:
- Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
- Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:
- Վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
- Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
- Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:
Հաշվի առնելով կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:
Պահանջվող փաստաթղթերին և լրացուցիչ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
17 Հունիս, 2021 14:27
1268
Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
21 Ապրիլ, 2026 22:18
4 օտարերկրացի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել. նրանց վիճակը ծանր է
03 Հոկտեմբեր, 2025 14:21
Օտարերկրացի դատապարտյալներից հայտնաբերվել են թմրանյութ և հեռախոսներ
01 Սեպտեմբեր, 2025 17:32
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
03 Հունիս, 2026 21:07
«Իմ գույնը կարևոր է»․ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը նշում է 35-ամյակը
02 Հունիս, 2026 16:27
Երևանում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5112 խախտում, մարզերում՝ 15402
01 Հունիս, 2026 18:04
ԱԱԾ-ն առաջարկում է Սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը խստացնել
13 Հուլիս, 2022 22:06
Սփյուռքահայ բարերարները թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել ՀՀ ՊՆ-ին
08 Հոկտեմբեր, 2021 22:28
Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների
28 Սեպտեմբեր, 2021 22:02
Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության, բողոք ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ․ դեսպանություն
30 Մարտ, 2026 10:21
Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների
10 Դեկտեմբեր, 2025 11:48
Հունիսի 7-ից կմեկնարկեն միասնական քննությունները. ինչ փոփոխություններ են կատարվել կարգում
30 Մայիս, 2022 15:34