1in.am-ը գրում է.

Երեկ Սուրենավան համայնքում Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով անչափահաս տղան միայնակ է եղել ավտոմեքենայում։ Նիվա մակնիշի մեքենայի ղեկին հենց երեխան է եղել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը՝ հավելելով, որ երեխան դեռևս արհեստական կոմայի մեջ է, բազմաթիվ կոտրվածքներ ունի։ «13-14 տարեկան երեխան ինքն է վարել մեքենան, այգի գնալուց է եղել, բայց թե ով է եղել վթարի պատճառը, չեմ կարող ասել, ես այդտեղ չեմ եղել»,-ասաց համայնքապետը։

Նա նշեց, որ Սուրեն Պապիկյանը մեքենայում չի եղել, վթարից հետո նրա վարորդը օգնել է երեխային։

Նշենք, որ երեկ Սուրենավանի համայնքապետը լրագրողներին ասել էր, որ Ճանապարհը կտրել է երեխան մեքենայով։

 

2527