ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային ՀԸ-ի եթերում 44-օրյա պատերազմի ընթացքում տրված զոհերի և գերիների թվեր հրապարակեց:

«Ինձ համար անհասկանալի է, որ ընդդիմության կողմից զոհերի ու անհետ կորածների թվեր են ուռճացվում: Այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհետ կորած է 268 մարդ, ունենք հաստատված 60 գերի և ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում վերադարձվել է 89 գերեվարված անձ, որոնցից 6-ը գերեվարված են եղել մինչև պատերազմը»,-նշեց Փաշինյանը:

869